Լրահոս

07.12.2010 12:14


Փաստաբանները միջնորդում են Մանվել Հազրոյանի նկատմամբ կիրառել պաշտպանության միջոց

2010 թ. դեկտեմբերի 6-ին փաստաբաններ Կ. Թումանյանը եւ Է. Մարուքյանը միջնորդություն են ներկայացրել Հադրութի քննչական բաժին՝ Մանվել Հազրոյանի նկատմամբ պաշտպանության միջոց կիրառելու վերաբերյալ:

Փաստաբանները միջնորդում են Մանվել Հազրոյանի նկատմամբ կիրառել պաշտպանության միջոց և նրան տեղափոխել Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաեւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու դեպքում տեղափոխել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Հիշեցնենք, որ Մանվել Հազրոյանը մեղադրվում է 2010 թ. նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի զորամասերից մեկում տեղի ունեցած արյունալի միջադեպի համար, որի հետեւանքով զոհվել են 4, իսկ վիրավորվել 4 զինծառայող /այդ թվում նաեւ Մանվել Հազրոյանը/:

2010 թ. նոյեմբերի 23-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով' (երկու եւ ավելի անձանց սպանություն), 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով' (երկու եւ ավելի մարդկանց սպանության փորձ), եւ 365 հոդվածի 1-ին մասով' (մարտական ծառայությունը կրելու կանոնները խախտելը):

Այս խորագրի վերջին նյութերը