Աշխարհ

02.02.2018 12:14


Սոչիից Սիրիա վերադարձող օդանավը հրաշքով խուսափել է հրթիռակոծությունից. դրանում գտնված հայ պատգամավորը մանրամասներ է պատմել

Սոչիից Սիրիա վերադարձող օդանավը հրաշքով խուսափել է հրթիռակոծությունից. դրանում գտնված հայ պատգամավորը մանրամասներ է պատմել

Փետրվարի 2-ին Սոչիից սիրիական պատվիրակության առաջին խումբը փոխադրող օդանավը ահաբեկչական խմբավորումների զինյալների կողմից հրթիռակոծության է ենթարկվել: Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ ինքնաթիռը Դամասկոսի միջազգային օդակայանում վայրէջք է կատարել։

Ինչպես հայտնում է «Գանձասար»-ը, պատվիրակության կազմում է նաև եղել Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը։ Նա մանրամասնել է, որ առաջին հրթիռն ընկել է օդանավից մի քանի մետր այն կողմ, ապա երկու հրթիռներ ևս թիրախ են դարձրել օդանավը։

«Բարեբախտաբար վիրավորներ չկան: Օդանավն էլ չի վնասվել: Համապատասխան ուժերն անմիջապես տվեցին անհրաժեշտ կարգադրություններ և պատվիրակության անդամներն ապահով կերպով դուրս բերեցին օդանավից, այնուհետև նաև՝ օդանավակայանից»,-պատմել է Ռեիսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը