Աշխարհ

02.02.2018 16:25


Չավի. «Հիասթափված եմ Նեյմարից. նման պահվածքը մեծագույն ֆուտբոլիստներին ոչնչություն է դարձնում» (տեսանյութ)

Չավի. «Հիասթափված եմ Նեյմարից. նման պահվածքը մեծագույն ֆուտբոլիստներին ոչնչություն է դարձնում» (տեսանյութ)

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին իր հիասթափությունն է հայտնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի` ֆրանսիական լիգայի Գավաթի` «Ռենի» հետ խաղում պահվածքի վերաբերյալ:

Բրազիլացին այդ խաղում դեղին քարտ է ստացել մրցակցի պաշտպան Ամարի Տրաորեի հետ պայքարում կանոնները խախտելու համար:

Ֆուտբոլիստն այնուհետև ձեռքը մեկնել է Տրաորեին, որպեսզի օգնի նրան բարձրանալ, բայց վերջին պահին ձեռքը ետ է քաշել և ժպտալով հեռացել մրցակցից.

«Ես չափազանց հիասթափված եմ Նեյմարից: Հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում նա կսովորի և կսկսի ավելի շատ հարգել մրցակիցներին: Մենք նրան դա չկարողացանք սովորեցնել «Բարսելոնայում», և , հնարավոր է, նրա հեռանալն ակումբից ամենալավ որոշումն էր բոլորի համար: Նման պահվածքը մեծագույն ֆուտբոլիստներին ոչնչություն է դարձնում»,- Չավիի խոսքերն է փոխանցում «Al-Arabia»-ն:

Հիշեցնենք` ավելի վաղ Նեյմարը հայտարարել էր, թե պարզապես կատակել է:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը