Իլհամ Ալիևը չորրորդ անգամ առաջադրվել է որպես Ադրբեջանի նախագահի թեկնածու
Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը 2018թ. կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրվել է «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության կողմից: Այս մասին փետրվարի 1-ին հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը` Երիտասարդության օրվա կապակցությամբ երիտասարդ ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ: Նա հույս է հայտնել, որ Ալիևի հաղթանակի մեջ իրենց ներդրումը կունենանան կուսակցության երիտասարդ ակտիվիտսները:
Ադրբեջանի Ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախագահական ընտրություններին թեկնածուների գրանցումը սկսվում է քվեարկությունից 60 օր առաջ, որն այս տարի կկայանա հոկտեմբերի 17-ին:
Սակայն նախորդ շաբաթ «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունն արդեն հայտարարել է ընտրություններին կուսակցության նախկին առաջնորդ Իսա Ղամբարի թեկնածությունն առաջադրելու մասին:
57-ամյա Իլհամ Ալիևն արդեն չորրորդ անգամ է առաջադրվում որպես նախագահի թեկնածու: Նա Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար է դարձել 2003թ-ի օգոստոսին իր հայր Հեյդար Ալիևի հիվանդանալուց հետո:
2009 թ. սահմանադրական հանրաքվեին չեղարկվեցին նախագահի պաշտոնում միանգամից երկու ժամկետ անցկացնելու սահմանափակումները:
2016 թ. սահմանադրական հանրաքվեի արդյունքում նախագահի իրավասությունների ժամկետը 5-ից երկարացվեց մինչև 7 տարի: Այսպիսով, Իլհամ Ալիևի հաղթանակի դեպքում նա կարող է Ադրբեջանի կառավարման ղեկին մնալ նվազագույնը մինչև 2025թ.-ը: