Աշխարհ

02.02.2018 10:03


Ֆիդել Կաստրոյի որդին ինքնասպանություն է գործել (լուսանկար)

Ֆիդել Կաստրոյի որդին ինքնասպանություն է գործել (լուսանկար)

Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի ավագ որդին՝ Ֆիդել Անխել Կաստրո Դիաս Բալարտը, ինքնասպանություն է գործել Կուբայում: BBC-ն հայտնում է, որ 68-ամյա Անխել Կաստրոն մի քանի ամիս բուժվում էր խոր դեպրեսիայից: Ինքնասպանություն գործելուց առաջ նա գրություն է թողել, որի բովանդակությունը, սակայն, չի հրապարակվում:

Նա գիտությունների դոկտոր էր, Կուբայի պետխորհրդի գիտական հարցերով խորհրդականը, Կուբայի գիտությունների ակադեմիայի փոխնախագահը: Իր գիտական աշխատանքների շնորհիվ ճանաչում էր ձեռք բերել միջազգային գիտական հանրության շրջանակում:

Հորը չափազանչ նման լինելու համար Անխել Կաստրոյին Կուբայում անվանում էին Ֆիդելիտո։

Նրա հայրը՝ Կուբայի հեղափոխության առաջնորդը, մահացել է 2016թ․ նոյեմբերի 25-ին։ Դրանից 10 տարի առաջ երկրի նախագահի իր լիազորությունները հանձնել էր կրտսեր եղբորը՝ Ռաուլին։

Ֆիդել Անխել Կաստրո Դիաս Բալարտը երբեք քաղաքական խոշոր դերակատար չի եղել և չի հավակնել Ռաուլ Կաստրոյի իրավահաջորդի կարգավիճակին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը