Լրահոս

01.02.2018 14:58


Ուժեղ քամին վնասել է Վերին Գետաշենի դպրոցի տանիքը

Ուժեղ քամին վնասել է Վերին Գետաշենի դպրոցի տանիքը

Փետրվարի 1-ին, ժամը 10:53-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի 1-ին միջնակարգ դպրոցի տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Պարզվել է, որ քամու հետևանքով վնասվել են՝ երկհարկանի շենքի տանիքը (մոտ 830 քմ), դպրոցի բակում կայանած Mercedes մակնիշի 35 FV 422 և OPEL մակնիշի 11 TT 811 պետհամարանիշերի ավտոմեքենաները, ինչպես նաև վնասվել են դպրոցի մարզասրահի, տնօրենի աշխատասենյակի և մեկ դասասենյակի պատուհանները (ընդհանուր 11 պատուհան):

Տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը