Աշխարհ

01.02.2018 17:24


2017-ին Թուրքիայի բնակչության թվաքանակը հատել է 80 միլիոնը

2017-ին Թուրքիայի բնակչության թվաքանակը հատել է 80 միլիոնը

Թուրքիայի ազգային վիճակագրական ծառայությունը (TÜİK) տվյալներ է հրապարակել երկրի բնակչության թվաքանակի վերաբերյալ: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ 2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Թուրքիայում պաշտոնապես գրանցված անձանց թիվն ավելացել է 995.654-ով՝ կազմելով 80.810.525 մարդ:

Երկրի արական սեռի բնակչության թվաքանակը կազմում է 405.35.135, կանանց թիվը՝ 40.275.390:

Բնական աճը 2017-ի համար կազմել է 12.4 %, 2016-ի 13.5-ի դիմաց:

Քաղաքաբնակ բնակչությունը կազմում է ընդհանուր բնակչության 92.5%-ը, գյուղաբնակները 7.5 %: Նշվում է, որ 2016-ին քաղաքաբնակները կազմել են ընդհանուր բնակչության 92.3 %-ը:

Բնակչության թվով ամենամեծ նահանգը Ստամբուլն է, որտեղ 2017 թվականի դրությամբ բնակվում է ողջ երկրի բնակչության 18.6 %-ը կամ 15.029.677 մարդ: Ստամբուլին հաջորդում է Անկարան՝ 5.445.026 բնակչությամբ: 3-րդը Իզմիր նահանգն է՝ 4.279.677 մարդ: Ամենասակավաթիվ բնակչություն ունեվող նահանգը Բայբուրդն է՝ 80.417 մարդ:

2017-ին երկրում բարձրացել է բնակչության միջին տարիքը՝ հասնելով 31.7-ի, 2016-ի 31.4-ի դիմաց:

Բնակչության խտությունը կազմել է 105 մարդ՝ 1 կմ քառակուսի հարաբերակցությամբ: 2016-ին այդ ցուցանիշը կազմել է 104 մարդ:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը