Լրահոս

01.02.2018 13:10


Տաքսին բախվել է ավտոպահեստամասերի խանութի պատին. վարորդին հայտնաբերել են մահացած

Տաքսին բախվել է ավտոպահեստամասերի խանութի պատին. վարորդին հայտնաբերել են մահացած

Այսօր՝ փետրվարի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:05-ի սահմաններում Արին Բերդի փողոցում Opel մակնիշի 35 DQ 928 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ավտոպահեստամասերի խանութի պատին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ծառայողները վարորդին հայտնաբերել են մահացած։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան շահագործվում էր որպես տաքսի։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը