Լրահոս

05.02.2010 17:03

Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին

Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին

Փետրվարի 5-ին Ռուսաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Օլեգ Եսայանն իր հավատարմագրերը հանձնեց Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետեւած կարճատեւ զրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահն ողջունեց եւ շնորհավորեց դեսպան Եսայանին նշանակման կապակցությամբ եւ մաղթեց բեղմնավոր աշխատանք' ի շահ Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամության ամրապնդման, նշելով երկու երկրների փոխհարաբերությունների հատուկ բնույթն ու բարձր մակարդակը:

Ռուսաստանի Դաշնության Նախագահը նշեց, որ Ռուսաստանը եւ Հայաստանը համատեղ շատ խնդիրներ են լուծում ռազմա-քաղաքական, տնտեսական եւ տարածաշրջանային անվտանգության ոլորտներում' շեշտելով համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար' դեսպան Եսայանը Ռուսաստանի Դաշնության Նախագահին վստահեցրեց, որ իր գործունեությունն ուղղված կլինի  առկա փոխհարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։