«Ես քեզ սիրում եմ». Լյուդմիլա Սենչինան «հայկական» մատանին պահում էր մինչև վերջին օրը
Ռուս երգչուհի, դերասանուհի Լյուդմիլա Սենչինան մինչև կյանքի վերջին օրերը պահում էր «Ես քեզ սիրում եմ» գրությամբ ամուսնական մատանին, որը նրա համար Հայաստանից պատվիրել էր «Ցվետի» խմբի առաջնորդ Ստաս Նամինը: Այս մասին գրված է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում։
Սենչինան Նամինի հետ ծանոթացել է առաջին ամուսնուց բաժանվելուց հետո։ Նրանք հանդիպել են 1980 թվականին Ալեքսանդր Պախմուտովայի համերգի ժամանակ։ Զրույցի են բռնվել հանդերձարանում, հանրահայտ ու գրավիչ Ստասն առաջարկել է համերգից հետո շրջել ավտոմեքենայով։ Սենչինան համաձայնել է։
«Ստասն անմիջապես մտերիմ դարձավ, մենք կարող էին երկու ընկերուհիների պես մինչև առավոտվա 8-ը զրուցել խոհանոցում։ Առողջ ապրելակերպ ունեինք` առանց ծխախոտի, առանց ոգելից խմիչքների, առանց մսի»,-ժամանակին պատմել է Սենչինան։
Լյուդայի և Ստասի հարաբերությունները սկսել են վատանալ, երբ Նամինը ստանձնել է նրա պրոդյուսերությունը։ Ստասը «կառավարել» է նրա կարիերան. կազմել է երգացանկը, հյուրախաղեր է կազմակերպել, ընտրել երաժիշտներին։ Դա սկսել է նյարդայնացնել Սենչինային, և նա Իգոր Տալկովին է հրավիրել երաժշտական ղեկավար աշխատելու։
Շատերը կարծել են, որ Սենչինան և Տալկովը սիրավեպ ունեն, բայց երգչուհին հերքել է։ Նրանք իսկապես շատ ժամանակ են անցկացրել միասին (նույնիսկ առավոտյան մարմնամարզությամբ են զբաղվել և գիշերը լողացել ծովում), բայց հարաբերությունները պլատոնիկ են եղել։
«Իգորն իմ «ընկերուհին» էր։ Նրա շնորհիվ ես առաջին անգամ լրջորեն սկսեցի զբաղվել սպորտով և 75 կգ-ից հասա 54 կգ-ի։ Մենք բաժանվեցինք, որովհետև նա սիրում էր ինձ»,-խոստովանել է Սենչինան։
Տալկովը շուտով հեռացել է և սկսել է մենահամերգներ տալ, այդպես էլ ավարտվել են նրանց հարաբերությունները։ Ստասը շատ է խանդել կնոջը։ Նրանց ամուսնությունը փլուզվել է 90-ականների սկզբին։
«Ստասը շատ խանդոտ էր ինչպես մարդկային, այնպես էլ ստեղծագործական առումով։ Նա շատերին հեռացրեց ինձանից։ Ստասն էր որոշում` ում հետ շփվեմ, ում հետ` ոչ։ Ասում էր` ինչի՞դ են պետք հյուրախաղերը, գումա՞ր է պետք։ Այդ թեմայով էլ վիճում էինք»,- ասել է երգչուհին։
Նա խոստովանել է, որ միմյանց չեն դավաճանել, սիրավեպեր չեն ունեցել, պարզապես հարաբերությունները փակուղի են մտել։ Ստասն իր հետաքրքրություններն է ունեցել, Սենչինան` իր։ Նույնիսկ տանը ընդհանուր ոչինչ չեն ունեցել, թեև Նամինը երազել է մեծ տան մասին, որի բակում հսկայական ծառ կլինի, տակն էլ` մեծ սեղան, որի շուրջ նստած կլինեն ամբողջ ընտանիքով, ընկերների հետ, իսկ մոտ 15 երեխաներ կվազվզեն բակում։
Նամինից բաժանվելուց հետո Սենչինան ամուսնացել է իր համերգային տնօրենի` Վլադիմիր Անդրեևի հետ։
Լյուդմիլա Սենչինան մահացել է այս տարվա հունվարի 25-ին։ Նա 68 տարեկան էր։

Աղբյուրը՝ armeniasputnik.am