Աշխարհ

01.02.2018 09:19


Մոսկվայում թալանել են Մշակույթի նախարարության աշխատակցուհի Աննա Մուրադյանի բնակարանը

Մոսկվայում թալանել են Մշակույթի նախարարության աշխատակցուհի Աննա Մուրադյանի բնակարանը

Մոսկվայում թալանել են Մշակույթի նախարարության աշխատակցուհի Աննա Մուրադյանի բնակարանը։ Մշակույթի նախարարության 26-ամյա աշխատակցուհուց գողացել են 300 հազար ռուբլի։

Ռուսական լրատվամիջոցները ընդգծել են Մուրադյանի սերը թանկարժեք պայուսակների նկատմամբ՝ նշելով, որ գողը սխալվել է՝ սահմանափակվելով կանխիկ գումարով։ Mash-ը նշում է, որ պաշտոնյայի բնակարանը տեղակայված է Գագարինսկի նրբանցքում, որտեղ ամենահամեստ բնակարանն արժե 55 մլն ռուբլի, ինչպես նաեւ Telegram ալիքը շեշտում է նրա 4,5 մլն ռուբլի ընդհանուր արժողությամբ շքեղ պայուսակների հանգամանքը։

Պատճառված վնասը ավելին կլիներ, եթե գողը նկատեր աղջկա 1,5 մլն արժողությամբ մուշտակը, 3 մլն արժողությամբ Kelly պայուսակը եւ Chanel բրենդի հագուստի ու աքսեսուարների ամբողջ հավաքածուն։ Պարզվել է՝ բնակարանը Աննա Կարենովնայի միակ ուրախությունը չէ։ Մշակույթի նախարարության խորհրդականը ունի նաև երկու՝ BMW X5 և Mercedes-Benz G63 AMG մակնիշների մեքենաներ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը