Լրահոս

31.01.2018 20:13


Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. Mitsubishi-ն բախվել է բեռնատար Volvo-ին. կա 1 զոհ

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. Mitsubishi-ն բախվել է բեռնատար Volvo-ին. կա 1 զոհ

Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում բախվել են Mitsubishi Pajero io մակնիշի 35 ԼR 859 համարանիշի և Volvo մակնիշի կցորդով բեռնատար ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա 2 ուղևորները քաղաքացիների և ճանապարհաին ոստիկանների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն վթարի վայր ժամանած Արագածի հրշեջ-փրկարարերն ու Արագածի շտապօգնության հիվանդանոցի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, որից հետո տեղափոխել են Ապարանի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը