Լրահոս

31.01.2018 18:36


Թիվ 46 երթուղու ավտոբուսում գողություն է կատարվել

Թիվ 46 երթուղու ավտոբուսում գողություն է կատարվել

Հունվարի 30-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Խանջյան փողոցի թիվ 7 հասցեի մոտից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ին, որը նույն օրը, ժամը 16.10-ին, թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում 1967 թ. ծնված Ֆլորա Ա.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել են գումար, փաստաթղթեր և բանկային քարտ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը