Թուրքիայի արտգործնախարարությունը պարզաբանումներ է պահանջել Ռուսաստանից
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանից բացատրություններ է պահանջել`Սոչիում Սիրիայի հարցով հրավիրված կոնգրեսին Թուրքիայի ձախակողմյան «Ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) անդամ Միհրաչ Ունալի մասնակցության վերաբերյալ:
Ըստ «Haberturk» լրատվամիջոցի՝ Ունալը Թուրքիայի կողմից մեղադրվում է թուրքական Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում 2013 թ.-ի ահաբեկչությանը մասնակցելու մեջ: Դրա հետևանքով մահացել էր 52 մարդ:
Թուրքիայի արտգործնախարարությունը շեշտել է, որ Միհրաչ Ունալի անունը կոնգրեսի մասնակիցների ցանկում նախապես նշված չի եղել:
Հիշեցնենք, որ Սոչիում տեղի ունեցած սիրիական ազգային երկխոսության գլխավոր արդյունքը սահմանադրական հանձնաժողովի ստեղծումն է: Սահմանադրական հանձնաժողովը կփոփոխի ներկայիս սահմանադրությունը, կամ կկազմի նորը: Հանձնաժողովի կազմում կներառվեն թե՛ Սիրիայի կառավարության թե՛ սիրիական ընդդիմության ներկայացուցիչները:
Թուրքիայի արտգործնախարարությունը պարզաբանումներ է պահանջել Ռուսաստանից
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանից բացատրություններ է պահանջել` Սոչիում Սիրիայի հարցով հրավիրված կոնգրեսին Թուրքիայի ձախակողմյան «Ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) անդամ Միհրաչ Ունալի մասնակցության վերաբերյալ:
Ըստ «Haberturk» լրատվամիջոցի՝ Ունալը Թուրքիայի կողմից մեղադրվում է թուրքական Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում 2013 թ.-ի ահաբեկչությանը մասնակցելու մեջ: Դրա հետևանքով մահացել էր 52 մարդ:
Թուրքիայի արտգործնախարարությունը շեշտել է, որ Միհրաչ Ունալի անունը կոնգրեսի մասնակիցների ցանկում նախապես նշված չի եղել:
Հիշեցնենք, որ Սոչիում տեղի ունեցած սիրիական ազգային երկխոսության գլխավոր արդյունքը սահմանադրական հանձնաժողովի ստեղծումն է: Սահմանադրական հանձնաժողովը կփոփոխի ներկայիս սահմանադրությունը, կամ կկազմի նորը: Հանձնաժողովի կազմում կներառվեն թե՛ Սիրիայի կառավարության թե՛ սիրիական ընդդիմության ներկայացուցիչները:
Աղբյուրը` Ermenihaber.am