Թուրքիայում իրականացվել է ֆուտբոլի պատմության մեջ «Bitcoin»-ով առաջին տրանսֆերը
Թուրքիայի սիրողական ֆուտբոլի առաջնության 2-րդ դիվիզիոնում հանդես եկող Հարունուսթասփոր ակումբը թուրքական մեկ այլ՝ Քարասու Քուլթուրսփորից գնել է թուրք ֆուտբոլիստ Օմեր Ֆարուք Քըրօղլուին:
Ըստ թուրքական «Sabah» լրատվամիջոցի՝ գործարքը իրականացվել է նոր սերնդի ապակենտրոնացված, թվային արժույթով՝ «Bitcoin»-ով:
Նշվում է, որ ֆուտբոլիստի համար գումարի կեսը մուծվել է «Bitcoin»-ով (0.0524B), իսկ մնացած գումարը՝ կանխիկ (2500 թուրքական լիրա): Ընդհանուր տրանսֆերի գինը կազմել է 4500 թուրքական լիրա, որը համարժեք է 575.000 դրամի:
Թուրքական աղբյուրը նշում է, որ սա ֆուտբոլի պատմության մեջ առաջին տրանսֆերն է, որն իրականացվել է «Bitcoin»-ով:
Հարունուսթասփոր ակումբը վստահություն է հայտնել, որ այս նորամուծությունը նոր էջ կբացի ոչ միայն Թուրքիայի, այլև համաշխարհային Ֆուտբոլի համար:
Տեղեկացնենք, որ «Bitcoin»-ը թվային արժույթի նոր սերունդ է, որը ստեղծվել և աշխատում է միայն համացանցում: Ոչ ոք չի վերահսկում այն, արտարժույթի արտանետումները տեղի են ունենում աշխարհի միլիոնավոր համակարգիչների աշխատանքի միջոցով՝ օգտագործելով մաթեմատիկական ալգորիթմների հաշվարկի ծրագիր: Ծրագրի մշակողը ճապոնացի Սատոշի Նակամոտոն է:

Աղբյուրը` Ermenihaber.am