Աշխարհ

31.01.2018 14:23


Օբամեյանգը բուժզննում է անցնում Արսենալում

Օբամեյանգը բուժզննում է անցնում Արսենալում

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը մոտ է «Արսենալ» տեղափոխությանը: Երեկ ֆուտբոլիստը հեռացել է Դորտմունդից և մեկնել Լոնդոն: «Sky Sports»-ի տեղեկություններով, այս րոպեներին գաբոնցի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում «զինագործների» համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լոնդոնի «Արսենալն» արդեն համաձայնեցրել է Օբամեյանգի տրանսֆերը «Բորուսիայի» հետ: Գործարքի արժեքը կկազմի 63 մլն եվրո:

Ֆուտբոլիստի տեղափոխության մասին կարող է հայտարարվել արդեն այսօր:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը