Լրահոս

05.02.2010 16:52

Պատգամավորները մտահոգված էին վերնագրով

Պատգամավորները մտահոգված էին վերնագրով

Փետրվարի 4-ին Ազգային ժողովում քննարկվել է «Հարկերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթը», որն առաջացրել է ԱԺ պատգամավորների դժգոհությունը։ Թե ինչ նպատակ է հետապնդում ներկայացված օրենքի նախագիծը, «7օր»-ը փորձել է պարզել ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանից, ով ասել է, որ անիմաստ է խոսել օրենքի մասին, որի միայն վերնագիրն է հայտնի, իսկ բովանդակությունը հետո պետք է գա. «Կա օրենքի վերնագիր, և կա օրենքի բովանդակություն։ Օրենսդիրը երեկ քննարկում էր օրենքի վերնագրերը։ Երբ գա այդ բովանդակությունը, այդ ժամանակ կարելի է առարկայորեն քննարկել»։

Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավորների բացասական արձագանքին, Գագիկ Մինասյանն ասել է, որ դրանք մտահոգություններ էին.

-Օրենքի վերնագիրն էր միայն առկա. օրենքի բովանդակությունն առկա չէր, հետևաբար դժվար էր ասել, թե ինչ բովանդակություն է ունենալու, ինչ արտոնություններ են տրվելու։ Պատգամավորները մտահոգված էին վերնագրով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։