Լրահոս

05.02.2010 16:46

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարին

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարին

Փետրվարի 5-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին:

Զրուցակիցները բարձր են գնահատել ՀՀ ԱԺ և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի համագործակցությունը և գոհունակությամբ արձանագրել, որ նախորդ տարվա ընթացքում հաջողությամբ իրականացվեցին 2009թ. ապրիլի 15-ի ՀՀ ԱԺ և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի միջև կնքված Համագործակցության հուշագրով նախատեսված բոլոր միջոցառումները: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ամփոփել 2010թ. համար նախատեսված համագործակցության ծրագրերը և շարունակել համատեղ սերտ աշխատանքը ՀՀ ԱԺ մասնագիտական կարողությունների զարգացման բնագավառում:

Հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկել են եվրոպական չափանիշների համաձայն ՀՀ օրենսդրությունը կատարելագործելու հարցը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։