Աշխարհ

31.01.2018 11:18


Օզիլը համաձայնել է երկարաձգել «Արսենալ»-ի հետ պայմանագիրը Օբամեյանգի տեղափոխության պատճառով

Օզիլը համաձայնել է երկարաձգել «Արսենալ»-ի հետ պայմանագիրը Օբամեյանգի տեղափոխության պատճառով

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը համաձայնել է երկարաձգել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ:

Ինչպես վստահեցնում է «Bild»-ը, գերմանացին այսպիսի որոշման է հանգել այն բանից հետո, երբ «զինագործները» կարողացել են համաձայնության գալ «Բորուսիայի» հետ` հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի շուրջ:

Այս կերպ, «Արսենալը» կարողացել է ապացուցել իր բարձր նպատակները, և գերմանացի ֆուտբոլիստը, որի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում էր ընթացիկ մրցաշրջանի վերջում, որոշել է մնալ Լոնդոնում:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Օզիլի տեղափոխությամբ հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հիշեցնենք` ավելի վաղ «Արսենալը» պայմանագիր է կնքել նաև ՄՅՈւ-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Հաղորդվում էր, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Մխիթարյանի և Օբամեյանգի տրանսֆերների միջոցով ցանկանում է համոզել Օզիլին երկարաձգել պայմանագիրը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը