Լրահոս

31.01.2018 10:44


Երևանում բախվել են դիվանագիտական համարանիշներով Mercedes ML 350-ը և Mercedes C 180-ը

Երևանում բախվել են դիվանագիտական համարանիշներով Mercedes ML 350-ը և Mercedes C 180-ը

Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Արաբկիր վարչական շրջանի Փափազյան և Քոչար փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes ML 350 մակնիշի 02 D 027 AM համարանիշի և Mercedes C 180 մակնիշի 35 CR 651 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes ML 350-ը պատկանում է Հայաստանում գործող ինչ-որ դեսպանատանը, քանի որ համարանիշները դիվանագիտական են։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը