Լրահոս

05.02.2010 16:44


Ավարտվել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունն ավարտել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա 2008 թվականի հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ բացահայտվել են ինչպես Ա.Ավետիսյանի տան վրա կատարված հարձակման մանրամասները,  հանցավոր խմբի անդամները, այնպես էլ  վերջիններիս կողմից կատարված, ինչպես նաեւ ավարտին չհասցված այլ հանցագործություններ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 10 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ:  ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետի նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Նիկողոսյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 35-104-րդ հոդվածների 2-րդ մասի 7-րդ կետով, 223-րդ հոդվածի 1-ին մասով, 317-րդ հոդվածով, 235-րդ եւ 324-րդ հոդվածների 1-ին մասերով՝ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կողմից ավազակային հարձակում կատարելու, սպանություն նախապատրաստելու,  հանցավոր համագործակցություն ստեղծելու, պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունը ինքնակամ յուրացնելու, ապօրինի զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, քաղաքացու փաստաթղթեր հափշտակելու համար:

Քաղաքացի Արա Կարապետյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի  3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կողմից ավազակային հարձակում կատարելը), 223-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր համագործակցություն ստեղծելը), 177-րդ հոդվածի 1-ին մասով (գողություն),  317-րդ եւ 324-րդ հոդվածների առաջին մասերով (պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունը ինքնակամ յուրացնելը), (քաղաքացու փաստաթղթերը հափշտակելը): Արսեն Սողոմոնյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 35-104-րդ հոդվածների 2-րդ մասի 7-րդ կետով, 223-րդ հոդվածի 2-ին մասով, 235-րդ եւ 324-րդ հոդվածների 1-ին մասերով:  Քաղաքացի Բագրատ Սողոմոնյանին եւ  ,ՍՍՄե ՍՊԸ գործադիր տնօրեն Հայկ Մելքոնյանին ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 223-րդ հոդվածի 2-րդ մասով,  131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (մարդուն առեւանգելը՝ մի խումբ անձանց կողմից, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ) 317-րդ հոդվածով,  324-րդ հոդվածի 1-ին մասով, վերջինս նաեւ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:  Արշակ Գրիգորյանին, Հովհաննես Նազարյանին, նախկինում երկու անգամ դատված Նիկոլայ Խաչիկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 223-րդ հոդվածի 2-րդ մասով,  317-րդ հոդվածով եւ   324-րդ հոդվածի 1-ին մասով,  իսկ  Սուրեն Մելքոնյանին եւ Աշոտ Խաչատրյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 223-րդ հոդվածի 2-րդ մասով,    324-րդ հոդվածի 1-ին մասով:

Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Քրեական գործից անջատվել է քաղաքացի Ռ.Վիրաբյանին վերաբերող մասը: Նախաքննական մարմինը որոշում է կայացրել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Ռ.Վիրաբյանի նկատմամբ հայտարարվել է հետուխուզում, միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը