Թբիլիսիի մետրոպոլիտենում առաստաղի փլուզման հետևանքով տուժածների թվում հայեր չկան (տեսանյութ)
Այսօր առավոտյան Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարքեթիլի» կայարանում առաստաղի փլուզման հետևանքով տուժածների թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 10:40-ին, Թբիլիսիիմետրոպոլիտենի «Վարքեթիլի» կայարանում փլուզվել է առաստաղը։ Վերջին տվյալներով՝ տուժածների թիվը հասել է 14-ի։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։
Ըստ որոշ տեղեկությունների՝ փլուզված առաստաղը վերջերս էր նորոգվել․ այդ աշխատանքներն իրականացրել էր մրցույթում հաղթած «Ղվարելմշեն» ՍՊԸ-ն։
Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն հայտնել է, որտուժածների վիճակը ծանր չէ:
«Տուժածները որոշ ժամանակ կմնան բժիշկների հսկողության տակ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-ասել է նախարարը:
Թբիլիսիի մետրոպոլիտենում առաստաղի փլուզման հետևանքով տուժածների թվում հայեր չկան (տեսանյութ)
Այսօր առավոտյան Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարքեթիլի» կայարանում առաստաղի փլուզման հետևանքով տուժածների թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 10:40-ին, Թբիլիսիիմետրոպոլիտենի «Վարքեթիլի» կայարանում փլուզվել է առաստաղը։ Վերջին տվյալներով՝ տուժածների թիվը հասել է 14-ի։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։
Ըստ որոշ տեղեկությունների՝ փլուզված առաստաղը վերջերս էր նորոգվել․ այդ աշխատանքներն իրականացրել էր մրցույթում հաղթած «Ղվարելմշեն» ՍՊԸ-ն։
Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն հայտնել է, որ տուժածների վիճակը ծանր չէ:

7or.am