Այսօր տեղի կունենա Հայաստան-ԵՄ խորհրդի 11-րդ նիստը
Դեկտեմբերի 6-ին Փարիզում տարանցիկ այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը անցկացրեց Եվրոպական երկրներում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների խորհրդակցությունը:
Խորհդակցությանը անդրադարձ կատարվեց Հանրապետության Նախագահի ուղենիշերի եւ նրա կողմից արտաքին քաղաքականության բնագավառներում տրված հանձնարարականների կատարման ընթացքին:
Նախարար Նալբանդյանը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրեց Եվրոպական Միության հետ ծավալվող համագործակցությունը, հանձնարարականներ տվեց եվրոպական կառույցներում ներգրավվածության առավել ակտիվացման եւ եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության խորացման վերաբերյալ: Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ խորհրդի 11-րդ նիստի վերաբերյալ:
Հանդիպմանը քննարկվեցին ս.թ. դեկտեմբերի 1-2-ը Ալմաթիում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի արդյունքները:
Հայաստանի դեսպաններն ու մշտական ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց հավատարմագրման երկրներում եւ միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացներն ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Բարձրաստիճան դիվանագետները հանգամանալից քննարկեցին մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:
Դեկտեմբերի 7-ին, Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ՝ Հայաստանի պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի Հայաստան-ԵՄ խորհրդի 11-րդ նիստին: Պատվիրակության կազմում են փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը, արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը:
Բրյուսելից դեկտեմբերի 8-ին Հայաստանի արտգործնախարարը կուղեւորվի Մոսկվա, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ եւ ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին: