Աշխարհ

30.01.2018 13:53


Թբիլիսիում փլուզվել է մետրոյի «Վարքեթիլի» կայարանի առաստաղը․ կան տուժածներ (տեսանյութ)

Թբիլիսիում փլուզվել է մետրոյի «Վարքեթիլի» կայարանի առաստաղը․ կան տուժածներ (տեսանյութ)

Այսօր՝ ժամը 10:40-ին, Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարքեթիլի» կայարանում փլուզվել է առաստաղը։ Վերջին տվյալներով՝ տուժածների թիվը հասել է 14-ի։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Ըստ որոշ տեղեկությունների՝ փլուզված առաստաղը վերջերս էր նորոգվել․ այդ աշխատանքներն իրականացրել էր մրցույթում հաղթած «Ղվարելմշեն» ՍՊԸ-ն։

Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն հայտնել է, որ տուժածների վիճակը ծանր չէ:

«Տուժածները որոշ ժամանակ կմնան բժիշկների հսկողության տակ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է նախարարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը