Լրահոս

30.01.2018 13:46


Բյուրեղավանի Արհեստագործական ուսումնարանի մոտ՝ «Արզնի ձոր» կոչվող հատվածում, հայտնաբերվել է դի

Բյուրեղավանի Արհեստագործական ուսումնարանի մոտ՝ «Արզնի ձոր» կոչվող հատվածում, հայտնաբերվել է դի

Հունվարի 30-ին, ժամը 11:15-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Արհեստագործական ուսումնարանի մոտակայքում՝ «Արզնի ձոր» կոչվող հատվածում, հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

Փրկարարները 1970 թ. ծնված Լ. Չ.-ի դին դուրս են բերել ձորից (մոտ 200 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Այս խորագրի վերջին նյութերը