Աշխարհ

30.01.2018 17:39


Մխիթարյանը հյուրընկալվել է Արսենալի հերթական ռադիոթողարկմանը

Մխիթարյանը հյուրընկալվել է Արսենալի հերթական ռադիոթողարկմանը

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վերջերս համալրել է Լոնդոնի «Արսենալի» կազմը, դարձել է «զինագործների» ինտերնետային ռադիոյի հերթական հյուրը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Մենք անհամբերությամբ ենք սպասում տեսնել Մխիթարյանին մեր մարզաշապիկով խաղալիս»,- ասվում է ակումբի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության մեջ:

Ռադիոհաղորդման ընթացքում Մխիթարյանի մասին իր կարծիքն է հայտնել նաև «Արսենալի» գերմանացի պաշտպան Պեր Մերտեզակերը` արժանին մատուցելով 29-ամյա ֆուտբոլիստին:

Հիշեցնենք` Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, իր նորամուտն «Արսենալի» կազմում կնշի այսօր` հունվարի 30-ին` մասնակցելով «Սուոնսի Սիթիի» հետ կայանալիք խաղին:

Մխիթարյանի մասնակցությամբ ռադիոհաղորդման ձայնագրությունը կարող եք լսել այստեղ:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը