Ռուսական ռազմական օդանավը Սև ծովի վրա վտանգավոր գործողություններ է կատարել ամերիկյանի նկատմամբ
Վաշինգտոնը հայտարարել է, որ ռուսական ռազմական օդանավը երեկ Սև ծովի վրա ԱՄՆ ռազմածովային ուժերի ինքնաթիռի նկատմամբ վտանգավոր գործողություններ է իրականացրել՝ չափից շատ մոտենալով և հայտնվելով ամերիկյան ինքնաթիռի դիմաց։
Երեկ երեկոյան արված հայտարարության մեջ ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել Ռուսաստանին «դադարեցնել այդ վտանգավոր գործողությունները, որոնք բարձրացնում են սխալ հաշվարկի հնարավորությունը, վտանգ ստեղծում երկու կողմերի օդաչուների համար և մեծացնում օդում բախվելու վտանգը»։
ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ վերահսկողություն իրականացնող ամերիկյան EP-3 Aries II օդանավը Սև ծովի վրա տեղի ունեցած միջադեպից հետո վաղաժամ ավարտել է առաքելությունը:

Աղբյուրը՝ Ազատություն