Լրահոս

05.02.2010 16:31

Հ. Սանոսյան. «Ես վրացական իշխանությունների հետ բարիդրացիական հարաբերություններ ունեմ»

Հ. Սանոսյան. «Ես վրացական իշխանությունների հետ  բարիդրացիական հարաբերություններ ունեմ»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Սանոսյանը պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն լուրերը, որ ինքը հովանավորվում է Վրաստանի կառավարության կողմից և Ջավախքում էլ  կալանավայր պիտի կառուցի՝ ասել է, որ եթե ինքը շատ սերտ կապեր ունի Ջավախքի իշխանությունների հետ, չի նշանակում, որ հակված է բանտ կառուցելու։

-Վրաստանում այդպիսի ծրագիր է եղել, որ 5 կալանավայրեր կառուցվեն, և այնպես է ստացվել, որ այդ կալանավայրի կառուցման աշխատանքների մրցույթը շահել է իմ եղբոր կազմակերպությունը, որն այսօր լուրջ ծրագրեր իրականացնող միակ կազմակերպությունն է Ջավախքում. գազաֆիկացում է իրականացնում, ֆաբրիկա է բացել 500 աշխատատեղով, և դրան էլ զուգահեռ փորձում էինք այդ բանտի կառուցման ծրագիրն իրականացնել, սակայն երբ կալանավորների թիվը պակասեց, դրա անհրաժեշտությունն այլևս չեղավ և չսարքվեց,-ասել է նա։

Ըստ Հայկ Սանոսյանի՝ եթե կալանավայրը սարքվեր էլ, բնակչության համար ոչ մի վտանգ չէր ներկայացնելու։

-Դա ամերիկյան մոդելի մի կալանավայր պետք է լիներ։ Այդ լուրեր տարածողները երազում են, որ վրացական ամենացածր չինովնիկի հետ գոնե բարևեն։ Չեն կարողանում, դրա համար նման լուրեր են տարածում։ Ես վրացական իշխանությունների հետ բարիդրացիական հարաբերություններ ունեմ և դա օգտագործում եմ հօգուտ իմ ժողովրդի,-հավելել է նա։

Մեր ունեցած տեղեկություններով, «Վիրահայերի միասնություն» կազմակերպությունը, որի անդամ է նաև Հայկ Սանոսյանը, հովանավորվում է վրացական հատուկ ծառայությունների կողմից և վերջիններիս հաջողվել է ներդնել սեփական կադրերին ՀՀ խորհրդարանի իշխող խմբակցության կազմում։ Հայկսանոսյանների միջոցով վրացական իշխանությունները Ջավախքում իրականացնում են այնպիսի քաղաքականություն, որ հիմա նույնիսկ հայկական թերթերն ու գրքերը մեծ դժվարությամբ են հասնում Ջավախք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։