Աշխարհ

30.01.2018 11:27


Սիրիայի 3 շրջան այս պահին գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ

Սիրիայի 3 շրջան այս պահին գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ

Թուրքիայի Դենիզլի նահանգի Մերքեզեֆենդի շրջանում տեղի է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովը, որին մասնակցել է նաև երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Alevinet» լրատվական կայքը, թուրք պաշտոնյան հայտարարել է, որ այս պահին Թուրքիան վերահսկում է Սիրիայի Ազեզ, Ջերաբլուս և Մարել շրջանները:

«Ես որպես ներքին գործերի նախարար հայտարարում եմ, որ Ազեզում, Ջերաբլուսում, Մարելում մեր կողմից նշանակվել են ոստիկանապետեր, գավառապետներ և ժանդարմերիայի հրամանատարներ»:

Թուրք պաշտոնյան նաև մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ-ի հասցեին և վերջինիս մեղադրել Սիրիայի քրդերին աջակցելու մեջ: Նա պնդել է, որ հիմա Սիրիայում քաոս է տիրում, դա ԱՄՆ-ի մեղքն է:

«Այսօր ԱՄՆ-ն Սիրիայում ահաբեկչական կազմակերպություններին իր հովանու տակ է առել: «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և «Ժողովրդավարական միություն կուսակցությունը» (ԺՄԿ-PYD) ԱՄՆ-ի հովանու տակ են: Հինգ հազար բեռնատարների միջոցով զենք է ուղարկվում, հարյուրավոր բեռնատար ինքնաթիռներ ուղարկվում են Սիրիա: Դրանով հող է նախապատրաստվում այդ տարածաշրջանում քաոս ստեղծելու համար»,-ասել է Սոյլուն:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը