Լրահոս

30.01.2018 11:21


Ողբերգական ավտովթար Արարատում. 35-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառերին և գլխիվայր շրջվել

Ողբերգական ավտովթար Արարատում. 35-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառերին և գլխիվայր շրջվել

Երեկ՝ հունվարի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 35-ամյա Գրիգորի Բաղրամյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում՝ Արմաշ գյուղի վարչական տարածքում, իր վարած Mercedes մակնիշի 35 NV 516 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և շրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան, որից հետո նոր կարողացել են դին դուրս բերել։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, այդ թվում՝ մահվան ելքով, և վերջին ողբերգական դեպքը տեղի է ունեցել ամիսներ առաջ, որտեղ տեղադրված էր նաև ծաղկեպսակ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը