Պերմի երկրամասում մայրը կացնով հարվածներ է հասցրել որդու գլխին
Սարսափելի հանցագործություն է տեղի ունեցել Կուդիմկար քաղաքում հունվարի լույս 17-ի գիշերը: Քննության վարկածի համաձայն, 50-ամյա տեղացի բնակչուհին վիճաբանել է 29-ամյա որդու հետ և հույզերի պոռթկման պահին ձեռքը գցել է կացնին: Ստացած վնասվածքներից որդին տեղում մահացել է: Զոհված տղամարդու գլխին, մասնավորապես, դիմային հատվածում փորձագետները հաշվել են 25 կտրած վերք:
Քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով: Մոտ ժամանակներս մեղադրյալ կինը կկանգնի դատարանի առաջ:
Ըստ life.ru-ի, կինն առաջին անգամը չէ, որ ենթարկվում է քրեական պատասխանատվության: Ավելին, նա արդեն իսկ ունեցել է սպանության համար դատվածություն:

Աղբյուրը` Փաստինֆո