Աշխարհ

29.01.2018 21:34


Նովոկուզնեցկի բնակչուհին սպանել է սիրեկանին «Ա՛խ Աստված, ինչ տղամարդ է» երգի ներքո

Նովոկուզնեցկի բնակչուհին սպանել է սիրեկանին «Ա՛խ Աստված, ինչ տղամարդ է» երգի ներքո

Նովոկուզնեցկում քրեական գործ է հարուցվել 49-ամյա կնոջ դեմ, ով կասկածվում է սեփական կենակցի սպանության մեջ: Ըստ life.ru-ի, տեղական ԶԼՄ-ների տվյալներով, տղամարդը կյանքով է վճարել այն բանի համար, որ հրաժարվել է հերթական անգամ լսել երգչուհի Նատալիի հիթը՝ «Ա՛խ Աստված, ինչ տղամարդ է»:

Քննիչները պարզել են, որ երեկոյան, երբ տեղի է ունեցել ողբերգությունը, կենակիցները սպիրտային խմիչքներ են խմել: Հետո տղամարդը գնացել է խոհանոց բորշչ պատրաստելու, իսկ կինը որոշել է երաժշտություն միացնել՝ տրամադրության համար: Ընտրությունն ընկել է կնոջ սիրած երգի վրա: Սակայն նույն այդ շլյագերի 10 կրկնությունից հետո տղամարդու համբերությունը հատել է, և նա պահանջել է կենակցուհուց փոխել երգացանկը:

Արդյունքում զույգի միջև վեճ է բռնկվել: Չկարողանալով զսպել հույզերը՝ կինը վերցրել է խոհանոցային դանակը և մի քանի անգամ դրանով հարվածել իրեն նեղացնողին:

«Սպանության մեջ մեղադրվողը ձերբակալվել է: Հանցագործություն կատարելու մեղքը չի ընդունել՝ ամբողջ ծավալով, պարզաբանելով, որ կենակիցն ինքնասպան է եղել»,- մեկնաբանել են ՌԴ ՔԿ Կեմերովի մարզի քննչական վարչությունում:

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը