Լրահոս

29.01.2018 14:52


Երևանում խանութից գողացել են ծխախոտներ, ծամոններ և քաղցրավենիք

Երևանում խանութից գողացել են ծխախոտներ, ծամոններ և քաղցրավենիք

Այս գիշեր գողություն է կատարվել Երևանում: Բաղյան 1/2 հասցեում գտնվող խանութից գողացել են ծխախոտներ, ծամոններ և քաղցրավենիքներ: Գողություն կատարելու նպատակով կոտրել են խանութի լուսամուտներից մեկը և ներս մտել:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում խանութի սեփականատեր Ալինա Հակոբյանը ասաց, թե սա առաջին անգամը չէ, որ իր խանութից գողություն են կատարում։ Նախորդ դեպքը եղել էր սեպտեմբեր ամսին, որը, դեռ չբացահայտված, նորից կրկնվեց:

Ասաց նաև, որ իրեն պատճառել են մոտ 500,000 դրամի վնաս և որ հույս ունի՝ տեսախցիկներն արձանագրած կլինեն գողության պահն ու այն վերջապես կբացահայտվի: Ըստ Ալինայի, հնարավոր է, որ 2 դեպքում էլ գողությունը կատարել են նույն անձինք, քանի որ նույն «ձեռագիրն» է:

Այս խորագրի վերջին նյութերը