Աշխարհ

29.01.2018 14:00


ՌԴ-ում ԱԱ-2018-ի ժամանակ հնարավոր է տեղադրվեն կեղծ բանկոմատներ

ՌԴ-ում ԱԱ-2018-ի ժամանակ հնարավոր է տեղադրվեն կեղծ բանկոմատներ

Ռուսաստանում Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման ժամանակ հնարավոր է տեղադրվեն կեղծ բանկոմատներ այն քաղաքներում, որտեղ անցկացվելու են ֆուտբոլային հանդիպումները: Այդ մասին գրում է «Коммерсантъ»-ը:

ՌԴ կենտրոնական բանկը քաղաքացիների և բանկերի համար խորհուրդներ է հրապարակել «որպես նախազգուշական միջոց 2018 թականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման ժամանակ»: Դրանք, սակայն, հաշվի չեն առնում բոլոր վտանգները, նշել են իրավապահ մարմիններում լրատվամիջոցի զրուցակիցները:

Նրանց խոսքերով՝ խնդիր կարող է դառնալ կեղծ բանկոմատների տեղադրումը տեղական բանկերին անծանոթ զբոսաշրջիկների զանգվածային հոսքի ժամանակ: Զբոսաշրջիկների համար դժվար կլինի տարբերել կեղծ բանկոմատն իրականից, նշել է զրուցակիցներից մեկը:

Կեղծ սարքը կարող է նմանակել հայտնի բանկերի բանկոմատները: Երբ հաճախորդը բանկոմատը մտցնի իր քարտը և մուտքագրի գաղտնագիրը, էկրանի վրա կհայտնվի սպասարկումը մերժելու մասին հաղորդագրություն, իսկ հանցագործները կստանան քարտի բոլոր տվյալները:

«Կենտրոնական բանկը խորհուրդ է տալիս օգտագործել անվտանգ վայրերում՝ պետական հաստատություններում, բանկերի ստորաբաժանումներում, խոշոր առևտրային համալիրներում, հյուրանոցներում, օդանավակայաններում տեղադրված բանկոմատները»,- նշում է լրատվամիջոցը:

Բայդ դա նույնպես ամբողջովին չի երաշխավորում անվտանգություն: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում անցկացվելու է հունիսի 14-ից հուլիսի 15-ը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը