Աշխարհ

29.01.2018 13:14


Կիպրոսի նախագահական ընտրությունների առաջին փուլի առաջատարը գործող նախագահն է

Կիպրոսի նախագահական ընտրությունների առաջին փուլի առաջատարը գործող նախագահն է

Կիպրոսում անցկացված նախագահական ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքներով՝ առաջատարներն են գործող նախագահ Նիկոս Անաստասիադեսը և ձախ Առաջադիմական աշխատավորական կուսակցության թեկնածու Ստավրոս Մալասը: Անաստասիադեսի օգտին քվեարկել է կղզու հունական հատվածի ընտրողների 35, իսկ Ստավրասի օգտին` 30 տոկոսը:

Փետրվարի 4-ին կայանալիք երկրորդ փուլի շեմին թեկնածուները հիմնականում պայքարելու են քվեների 27 տոկոսով երրորդ տեղը զբաղեցրած կենտրոնամետ թեկնածու Նիկոլաս Պապադոպուլոսի ընտրազանգվածի համակրանքը շահելու համար:

Քարոզարշավի ընթացքում Պապադոպուլոսը իր մրցակիցներին մեղադրում էր Կիպրոսի թուրքերի հետ բանակցությունների ընթացքում անհամարժեք զիջումների պատրաստակամության մեջ:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը