Լրահոս

05.02.2010 15:57


Հայկ Սանոսյան. «Վրաստանը 40 կմ երկարության գազամուղի կառուցումն է իրականացրել, որը բերվել է Ախալքալաք»

Հայկ Սանոսյան. «Վրաստանը 40 կմ երկարության գազամուղի կառուցումն է իրականացրել, որը բերվել է Ախալքալաք»

ԱԺ պատգամավոր Հայկ Սանոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ջավախահայության և Վրաստանի կողմից իրականացվող քաղաքականության մասին՝ ասել է, թե Վրաստանի իշխանությունները վերջին ժամանակներս ազգային փոքրամասնությունների համար իրականացնում են սոցիալ-տնտեսական ծրագրեր։

-Այդ ծրագրերը հիմնականում միտված են Ջավախքում աշխատատեղերի ստեղծմանը,  գյուղատնեսական ծրագրերի իրականացմանը։ Սա դրական միտում է, և հիմնական ներդրումը 40 կմ երկարության գազամուղի կառուցումն է, որը  բերվեց Ախալքալաք, տեղական կազմակերպությունը ձեռնամուխ եղավ գազամուղի կառուցմանը, և այսօրվա դրությամբ մենք ունենք գազ, որ տնտեսական մեծ նշանակություն ունի բնակչության կենսամակարդակի բարձրացման համար,-նշել է նա։

Ըստ Հայկ Սանոսյանի՝ շատ կարևոր է նաև, որ Վրաստանի իշխանությունները նպատակահարմար են գտել և իրականացման փուլում դրել Թբիլիսի-Բոգդանովկա 168 կմ երկարությամբ մայրուղին, որը շարունակվում է նաև Ախալքալաքից դեպի Կարս, դեպի Թուրքիա։

Նա նաև նշել է, որ ռուս-վրացական պատերազմից հետո հայ-վրացական հարաբերությունները բարեկամականից վերածվում են ստրատեգիականի, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը