Աշխարհ

29.01.2018 10:40


«Գրեմմի-2018»-ում լավագույն երգ է ճանաչվել Բրունո Մարսի «That’s What I Like»-ը (տեսանյութ)

«Գրեմմի-2018»-ում լավագույն երգ է ճանաչվել Բրունո Մարսի «That’s What I Like»-ը (տեսանյութ)

Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» համալիրում ամենամյա «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն ալբոմ», «Լավագույն ձայնագրություն» և «Լավագույն R&B ալբոմ» («24K Magic»), «Լավագույն երգ», «Լավագույն R&B կատարում» և «Լավագույն R&B երգ»(«That’s What I Like») անվանակարգերում հաղթող է ճանաչվել Բրունո Մարսը:

«Լավագույն ռեփ ալբոմ» անվանակարգում հաղթել է Քենդրիք Լամարին (Damn):

«Լավագույն փոփ սոլո կատարում» և «Լավագույն փոփ վոկալային ալբոմ» անվանակարգերում՝ Էդ Շիրանը (Shape of you), (÷ (Divide)):

«Լավագույն ռեփ/փոփ կատարում» անվանակարգում՝ Ռիհանայի և Քենդրիք Լամարի դուետը՝ Loyalty-ն:

«Լավագույն պարային/ էլեկտրոնային ալբոմ» է ճանաչվել Kraftwerk-ի 3-D The Catalogue-ը:

«Լավագույն ռոք երգ» անվանակարգում՝ Run-ի Foo Fighters-ը:

«Լավագույն փոփ դուետ» է ճանաչվել Portugal The Man-ի Feel It Still երգը:

«Լավագույն ռեփ կատարում» և «Լավագույն տեսահոլովակ»՝ Քենդրիք Լամարի Humble-ը:

«Լավագույն սկսնակ երգչուհի» անվանակարգում հաղթել է Ալեսիա Կարան:

«Լավագույն ռոք կատարում» անվանակարգում հետմահու մրցանակի է արժանացել Լեոնարդ Քոհենը (You Want It Darker):

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը