Լրահոս

05.02.2010 15:32


«Ի՞նչ տարբերություն կա հասուն մարդու, քաղաքական գործչի և երեխայի միջև»

«Ի՞նչ տարբերություն կա հասուն մարդու, քաղաքական գործչի  և երեխայի միջև»

Անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մտքին, թե քաղաքական գործիչ լինելու համար շատ խելք պետք չէ՝ «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն ասել է.

-Ի՞նչ է նշանակում քաղաքական գործիչ իմ պատկերացմամբ։ Նոր բան չեմ բացահայտի. դա նույնն է, թե ասես ինչ տարբերություն կա հասուն մարդու և երեխայի միջև։ Երեխան դադարում է երեխա լինելուց, երբ պատճառահետևանքային կապն սկսում է հասկանալ, և սկսում է պատասխանատվության զգացում ունենալ։

Որպես օրինակ է բերել 10-րդ ընտրատարածքի լրացուցիչ ընտրությունները.

-Եվ եթե Հայաստանում  քաղաքական գործիչը նվազագույնը հասկանա, որ խախտումներ է անում և ոչ ճանաչված, անկապ մի քաղաքական գործչի պատգամավոր է անցկացնում, մի՞թե խորհրդարանում մի երկու հոգու կամ այս կամ այն մարդու՝ նախագահ լինելն այդքան կարևոր է, որ մենք կարող ենք անդառնալի ձևով կորցնել այն, ինչ հետագայում մեր սերունդները չեն կարող հետ բերել։ Սա է իմ կարծիքով Հայաստանում քաղաքական գործիչ լինելու նվազագույնը, որն այսօր, ցավոք, Հայաստանում գոյություն չունի, և այդ պատճառով է, որ մենք ունենում ենք ձախողումներ ոչ միայն Հայաստանի ներսում, այլ նաև արտաքին քաղաքականության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը