Աշխարհ

28.01.2018 16:30


Մոուրինյու. «Սանչեսի հետ պայմանագիր ենք կնքել գրեթե անվճար»

Մոուրինյու. «Սանչեսի հետ պայմանագիր ենք կնքել գրեթե անվճար»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերը ձեռք բերելու մասին` նշելով, որ «կարմիր սատանաները» հրաշալի գործարք են կատարել:

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը» փոխանակվել են ֆուտբոլիստներով: Սանչեսը տեղափոխվել է Մանչեսթեր, իսկ Հենրիխ Մխիթարյանը` Լոնդոն:

«Սանչեսի տրանսֆերի համար «Մանչեսթեր Յունայթեդը» գումար չի վճարել: Դա պարզապես հրաշալի գործարք է: Նա մեր թիմ է տեղափոխվել անվճար: Ալեքսիսի խաղամակարդակը բավականին կայուն է: Նա գոլ է խփում, գոլային փոխանցումներ է կատարում և օգնում է թիմին այն ժամանակ, երբ գնդակը մրցակցի մոտ է: Կարծում եմ, որ բոլորը կհամաձայնեն, որ նա հրաշալի ֆուտբոլիստ է: Անձամբ ես կարծում եմ, որ Սանչեսն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,-Մոուրինյուի խոսքն է մեջբերում «A Bola»-ն:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը