Լրահոս

05.02.2010 15:27

2009–ին Հայաստան է այցելել 575 281 զբոսաշրջիկ

2009–ին Հայաստան է այցելել 575 281 զբոսաշրջիկ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը մամլո ասուլիսի ժամանակ ասել է, թե ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալների համաձայն 2009-ին Հայաստան է այցելել 575 281 զբոսաշրջիկ, ինչը 3%-ով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը։

-Ըստ զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության տվյալների՝ 4% անկում է ապրել համաշխարհային զբոսաշրջության  այցելությունների քանակը։ Չնայած այս անկման պայմաններին՝ Հայաստանում մենք ունենք աճ, թեկուզ և փոքր։ Հայաստան հիմնականում ժամանում են ԱՊՀ երկներից, գերակշիռ մասը՝ Վրաստանից և Ռուսաստանից, ինչպես նաև ԵՄ երկրներից, Իրանից, ԱՄՆ-ից և այլն։ Այցելությունների աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է. այնպիսի երկրներից, որտեղից չէին գալիս, արդեն այցելում են, օրինակ՝ լատինաամերիկյան, սկանդինավյան երկրներից,-ասել է նա։

Ըստ Մեխակ Ապրեսյանի՝ 2,1%-ով ավելացել է Հայաստանից մեկնողների թիվը, և այս տարի տուրիզմի նպատակով մեկնել է 526 000 մարդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։