Աշխարհ

27.01.2018 20:38


Ցորկը մեկնաբանել է Օբամեյանգի տրանսֆերի շուրջ ստեղծված իրավիճակը

Ցորկը մեկնաբանել է Օբամեյանգի տրանսֆերի շուրջ ստեղծված իրավիճակը

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը մեկնաբանել է թիմի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի շուջ ստեղծված իրավիճակը.

«Մենք պատրաստ ենք իրականացնել տրանսֆերը, եթե մեր պայմաններն իրականացվեն: «Արսենալը» մի քանի առաջարկ արել է, սակայն մեր կողմից մերժում է ստացել: Եթե մեր առաջարկած նախապայմանները կատարվեն, ապա տրանսֆերը իրականություն կդառնա, իսկ եթե ոչ, ապա Օբամեյանգը կմնա թիմում մինչև ամառ»,- Ցորկի խոսքերը մեջբերում է «Goal»-ը:

Հիշեցնենք, որ մամուլում շատ է շրջանառվում այն խոսակցությունները, որ գաբոնցի հարձակվողը կարող է կարիերան շարունակել «Արսենալում»:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը