Աշխարհ

27.01.2018 20:18


«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ. «Ի դեմս Մխիթարյանի` «Արսենալը» քսակով ոսկի է ստացել»

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ. «Ի դեմս Մխիթարյանի` «Արսենալը» քսակով ոսկի է ստացել»

«Արսենալի» նախկին պաշտպան Մարտին Քեոունը խոսել է «զինագործների» նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Ի դեմս Մխիթարյանի՝ Վենգերը քսակով ոսկի է ստացել: Նա, միանշանակ, լավագույնը կքաղի Մխիթարյանից: Վերջերս, նայելով Մխիթարյանին և Շոուին «Մանչեսթեր Յունայթեդում», ես ցավ էի զգում նրանց համար: Նրանք չէին գնահատում Մոուրինյուի խաղաոճը: Վենգերը կկենտրոնանա նրա վրա, թե Մխիթարյանն ինչ կարող է անել: Մխիթարյանը շատ բան կունենա ապացուցելու: Սա, գուցե, կդառնա Վենգերի ամենահաջող տրանսֆերային պատուհանը»,- Մարտին Քեոունի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը