Լրահոս

05.02.2010 14:13


Մարտի 4–ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը քննարկելու է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը

Մարտի 4–ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը քննարկելու է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը

Մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը քննարկելու է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը։ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան Արտաքին Հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը մտադիր է քվերակության դնել 252 բանաձևը: Այս մասին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տեղեկացրել են Դաշնակցության Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբում։
Այդ հարցով փետրվարի 4-ին ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Հաչիկյանը հանդիպել և խորհրդակցություններ է անցկացրել հայերի ցեղասպանության ճանաչման գործընթացին սատարող մի շարք կոնգրեսականների, այդ թվում՝ հայերի ցեղասպանության բանաձևի համահեղինակներ Ադամ Շիֆի, Ֆրանկ Փալոնի, Բրեդ Շերմանի հետ: Քեն Հաչիկյանը նշել է, որ այս կերպ նրանք նշանակալի քայլ են կատարում՝ Թուրքիային հասկացնելով, որ Միացյալ Նահանգները մասնակից չի լինի Հայոց ցեղասպանության իրողությունը հերքելու Թուրքիայի  քաղաքականությանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը