Աշխարհ

26.01.2018 11:45


Եվրոպայում քրդերը բողոքում են Թուրքիայի՝ Աֆրին ներխուժելու դեմ

Եվրոպայում քրդերը բողոքում են Թուրքիայի՝ Աֆրին ներխուժելու դեմ

Եվրոպայում բնակվող քրդերը մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են նախաձեռնել՝ ընդդեմ Սիրիայի Աֆրին քրդաբնակ շրջանում Թուրքիայի նախաձեռնած ռազմական գործողության:

Ըստ թրդական «ANF» լրատվական գործակալության՝ քրդերը տարբեր ակցիաների միջոցով պահանջել են վերջ դնել Թուրքիայի զավթողական գործողություններին և իրենց աջակցությունն են հայտնել Աֆրինում դիմադրող իրենց ազգակիցներին:

Աղբյուրը մանրամասներ է ներկայացրել որոշ քաղաքներում տեղի ունեցած ակցիաների վերաբերյալ:

Դանիայի մայրաքաղաքում մի քանի օր շարունակվող ցույցերը շարունակվել են նաև հունվարի 25-ին: Դանիայում Եվրամիության ներկայացուցչության ու Ռուսաստանի դեսպանատան առջև հավաքված քրդերը «Ահաբեկիչ Պուտին», «Ահաբեկիչ Թրամփ», «Ահաբեկիչ Էրդողան» կարգախոսներ են հնչեցրել:

Հունաստանի մայրաքաղաքում նույնպես քրդերը նույնպես զանգվածային ակցիաներ են անցկացնում Աֆրինում տեղի ունեցող գործողությունների դեմ: Հունվարի 25-ին Աթենքի «Syntagma» այգում հավաքված քրդերը քայլերթ են կազմակերպել դեպի Աթենքում ԵՄ-ի ներկայացուցչություն:

Շվեդիայի մայրաքաղաքում քրդերը ակցիաներ են կազմակերպել ԱՄՆ-ի ու Թուրքիայի դեսպանատների դիմաց: Ցուցարարները ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցներին են հանձնել մի զեկույց, որում ներկայացված է Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացված հանցագործությունները, ինչպես նաև շարադրված է ցուցարարների պահանջները:

Ավստրիայի մայրաքաղաքում քրդերի ցույցը տեղի է ունեցել Վիեննայում ՄԱԿ-ի ներկայացուցչության առջև: Նշվում է, որ ակցիայի ընթացքում կարճատև բախում է տեղի ունեցել քրդերի և թուրքերի միջև: Հաղորդվում է, որ հուվարի 26-ին ևս նույն վայրում քրդերը բողոքի ակցիա կանցկացնեն:

Հաղորդվում է, որ քրդերը բողոքի ակցիաներ են անցկացրել Նորվեգիայի Քրիստիանսանդ, Աստիայի Գրազ, Հոլանդիայի Դեն-Հաագ և արնհեմ քաղաքներում, Ֆրանսիայի Փարիզ, Մարսել քաղաքներում, Շվեյցարիայի Ժնև ու Ցյուրիխ և եվրոպական տասնյակ այլ քաղաքներում:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը