Լրահոս

26.01.2018 12:51


Սյունիքում 40-ամյա վարորդը Mitsubishi Grandis-ով բախվել է Audi Q7-ին, իսկ հետո` բեռնատար Volvo-ին. կան վիրավորներ

Սյունիքում 40-ամյա վարորդը Mitsubishi Grandis-ով բախվել է Audi Q7-ին, իսկ հետո` բեռնատար Volvo-ին. կան վիրավորներ

Երեկ՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Ժորա Վարոսյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 174.3 կմ հատվածում իր վարած Mitsubishi Grandis մակնիշի 34 VQ 695 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ՝ 41-ամյա Հերմինե Հարությունյանի վարած Audi Q7 մակնիշի 77 XL 777 համարանիշի ավտոմեքենային, իսկ հետո բախվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 55-ամյա Մոհսեն Շոջայիի վարած Volvo մակնիշի 27 B 47 310 համարանիշի բեռնատար ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Audi-ի վարորդ Հ. Հարությունյանը, նրա ուղևոր՝ 10-ամյա Հայկ Հարությունյանը և Mitsubishi-ի ուղևոր՝ Կապանի բնակիչ, 47-ամյա Նոնա Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի Աղիտուի զինվորական հոսպիտալ։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը