Թուրքիան երրորդ տեղում է իր դեմ ՄԻԵԴ ներկայացված հայցերի թվով
Թուրքիան զբաղեցնում է երրորդ տեղը՝ է իր դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված հայցերի թվով:
Նախօրեին Ստրասբուրգում ՄԻԵԴ նախագահ Գիդո Ռայմոնդին ներկայացրել է 2017 թվականի ամփոփիչ զեկույցը: Ըստ ներկայացված տարեկան վիճակագրության՝ 2018թ-ի հունվարի 1-ի դրությամբ ՄԻԵԴ-ը 47 ԵԽ երկրներից ընդհանուր առմամբ ստացել է 56 հազար 250 հայց:
Գանգատների թվով առաջին եռյակում տեղ են գտել Ռումինիան, Ռուսաստանը և Թուրքիան: Ըստ «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության՝ Ռումինիայի դեմ ստացվել է 9920, Ռուսաստանի դեմ 7747 իսկ Թուրքիայի դեմ 7518 գանգատ: Թուրքիայից ստացված դիմումները կազմում են ընդհանուր հայցերի 13,3 %-ը:
Ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում Թուրքիայի վերաբերյալ կայացվել է 116 որոշում: Ըստ այդ վճիռների՝ Թուրքիայում ամենաշատը խախտվում են մարդկանց անվտանգության, արդար դատավարության և խոսքի ազատության իրավունքները:
Ըստ աղբյուրի՝ Թուրքիան ինչպես և նախորդ տարիներին շարունակում է առաջատար դիրքում մնալ` խոսքի ազատության իրավունքի խախտման տեսակետից:

Աղբյուրը՝ Ermenihaber.am