Համագործակցության ընդլայնում Հայաստանի և Ռուսաստանի միջև
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության վարչապետի առաջին տեղակալ Իգոր Շուվալովին։
Ողջունելով հյուրերին' վարչապետը կարեւորել է պարոն Շուվալովի այցը Հայաստան երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման համատեքստում և վստահություն է հայտնել, որ այցը նոր թափ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը։ Իգոր Շուվալովը նշել է, որ կարևորում է փոխգործակցության հարցերը երկկողմ հարաբերություններում և ԱՊՀ շրջանակներում' ընդգծելով համագործակցությունը գիտության ու նորարարության բնագավառներում։
Հաշվի առնելով հանգամանքը, որ 2010 թվականը ԱՊՀ-ում հայտարարվել է գիտության եւ նորարարությունների տարի, զրուցակիցներն անդրադարձել են նաեւ համատեղ միջոցառումների իրականացման հարցին։ Մասնավորապես, նշվել է, որ արդեն անցկացվում են համատեղ հետազոտություններ կենսաքիմիայի, նեյրոքիմիայի, մոլեկուլյար կենսաբանության, բժշկական գենետիկայի, քիմիական ֆիզիկայի եւ այլ ոլորտներում։ Քննարկվել են նաեւ Հայաստանում միջուկային բժշկության զարգացման եւ հայ-ռուսական նորարական կենտրոնի բացման հեռանկարները։
Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի տնտեսության առաջնահերթություններից է, եւ ձեւավորված ավանդույթների առկայությունը փոխշահավետ համագործակցության խորացման մեծ հնարավորություն է ընձեռում։
Վարչապետը շեշտել է, որ չնայած տնտեսական ճգնաժամին' Հայաստանը կատարել է ԱՊՀ շրջանակներում իր ստանձնած բոլոր պարտավորությունները, ընդ որում' ֆինանսական ներդրումները կատարվել են նախատեսված ժամկետից շուտ։ Միջոցներ են ձեռնարկվում ԱՊՀ Տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի իրագործման համար։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում ռուսական ընկերությունների գործունեության խնդիրներին, էներգետիկայի, տրանսպորտի ու այլ ոլորտներում համագործակցության ընթացքին։