Լրահոս

26.01.2018 10:51


Հրդեհ է բռնկվել «Կովկասի գերուհի» ռեստորանում

Հրդեհ է բռնկվել «Կովկասի գերուհի» ռեստորանում

Հունվարի 26-ին, ժամը 00:16-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 4/6 հասցեում գտնվող «Փարիզ» հյուրանոցից ծուխ է նկատվում:

Նույն ժամին նշված հասցեից ազդանշան է ստացվել նաև «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով:

Հյուրանոցի վերելակի հորանից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ամիրյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող «Կովկասի գերուհի» ռեստորանի ծխատար խողովակում (որն ամրացված է «Փարիզ» հյուրանոցի պատին):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:51-ին, մարվել՝ 01:02-ին:

Այրվել է ծխատար խողովակին ամրացված փայտյա շրջանակը (մոտ 4 գմ):

Այս խորագրի վերջին նյութերը