Լրահոս

26.01.2018 10:07


Հանրապետության որոշ ավտոճանապարհների ձյուն և մառախուղ է

Հանրապետության որոշ ավտոճանապարհների ձյուն և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Վանաձորի, Թումանյանի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ձյան և քամու պատճառով:

Նոյեմբերյանի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը