Լրահոս

05.02.2010 13:47


ՕԵԿ անդամ. «Ի՞նչ է ընդդիմությունը մեզանից ավելի լա՞վ է ներկայացնելու»

Ժառանգություն խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը դժգոհել է, որ իրեն զրկել են փետրվարի 18-19 կայանալիք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային գագաթաժողովին փոխարինող կազմի շրջանակներում մասնակցելուց և ելույթ ունենալու հնարավորությունից: Լ. Ալավերդյանն ասել է, որ վերջին օրերին Ադրբեջանը Թուրքիայի հետ աննախադեպ մի ակցիա է նախաձեռնել' պնդելով, որ Հայաստանը կատարի ՄԱԿ-ի հայտնի 4 բանաձևերը: Ընդգծելով, որ ԵԱՀԿ-ում նույնպես Ադրբեջանը պատրաստվում է այդ նույն հարցը բարձրացնել' նա Հայաստանի լռությունն անթույլատրելի է համարել և նշել, որ հայկական կողմը նախահարձակ լինի:

Այս հայտարարությունը վրդովվեցրել է նույն պատվիրակության մշտական կազմի անդամ, ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչ Խաչիկ Հարությունյանին:

՞նչ է, ընդդիմությունը մեզանից ավելի լա՞վ է ներկայացնելու: Մենք դե՞մ ենք մեր պետական շահերին: Բոլորս այնտեղ պայքարում ենք հավասարապես,- ասել է Խ. Հարությունյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը